«Զելենսկին Ստամբուլում կհանդիպի միայն Պուտինի հետ»․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պատասխանել է «The Breakfast Show»-ի հարցին, թե արդյո՞ք Զելենսկին մայիսի15-ին Ստամբուլում կհանդիպի ՌԴ այլ ներկայացուցիչների հետ, եթե Պուտինը չմեկնի։
«Ո՛չ, իհարկե՝ ոչ։ Դա պատշաճ ձևաչափ չէ։ Նախագահը չի կարող հանդիպել... Մենք հասկանում ենք Ռուսաստանում իշխանության կառուցվածքը։ Եվ պարզ է, որ նույնիսկ նախարարի պաշտոնական կարգավիճակ ունեցող մարդիկ հազիվ թե լիազորված լինեն որոշումներ կայացնել։ Միայն Պուտինը կարող է որոշումներ կայացնել պատերազմը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է Պոդոլյակը։
Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս Զելենսկին կկարողանա ուղիղ հանդիպում ունենալ Պուտինի հետ՝ հաշվի առնելով երկրում գործող ուղիղ բանակցությունների արգելքը, Պոդոլյակն ասել է․ «Կարծում եմ, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի այս որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն։ Եվ եթե մենք ստորագրելու ենք իրավաբանորեն հաստատված որևէ փաստաթուղթ, կարծում եմ, որ իրավական ճշգրտումներ կկատարվեն... կընդունվեն իրավական անհրաժեշտ կարգավորումներ»։
Հիշեցնենք, որ Պուտինը նախկինում մերժել էր Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը։ Դրա փոխարեն նա առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ բանակցություններ անցկացնել։ Զելենսկին ընդունել էր առաջարկը և ասել, որ այդ օրն անձամբ կսպասի Պուտինին այնտեղ։

Ադրբեջանն աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. #Ynet
720:12
«Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է». Արաղչի
12616:54
Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
18110:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
11910:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
13309:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
16202:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
17201:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
31500:24