Իրանի ԱԳ նախարը կոշտ պատասխան է տվել Թրամփին
![]() 658 Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ., 18:08 Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը, որ Իսլամական Հանրապետությունը, իբր, «ահաբեկչություն է սերմանում» Մերձավոր Արևելքում։ «Թրամփը վերահաստատել է իր մտադրությունը՝ վարելու առավելագույն ճնշման քաղաքականություն։ ԱՄՆ-ի նախագահն աչք է փակում տարածաշրջանում Իսրայելի բոլոր հանցագործությունների վրա և փորձում է Իրանին ներկայացնել՝ որպես սպառնալիք։ Սա մաքուր խաբեություն է և (հասկացությունների) փոխարինում, երբ սպառնալիքները տեղերով փոխվում են։ Ո՞ր ռեժիմն է սպանել 60.000 մարդու Գազայում։ Ո՞վ է նման մասշտաբի ավերածություններ պատճառել Գազայում։ Ո՞ր ռեժիմն է հարձակվում Պաղեստինի շրջակայքի, այդ թվում՝ Լիբանանի, Սիրիայի և Եմենի վրա»,- լրագրողներին ասել է Արաղչին։ «Վերջին ամիսներին Իսրայելի կողմից օկուպացված սիրիական տարածքն ավելի մեծ է, քան ամբողջ Գազայի հատվածը։ Իսրայելը Գազայում տնտեսական շրջափակման մեջ է պահում մի ամբողջ ազգի։ Այս բոլոր փաստերն անտեսվում են, միաժամանակ փորձեր են արվում Իրանը ներկայացնել՝ որպես տարածաշրջանի համար սպառնալիք, որպեսզի մոռացվի իրական սպառնալիքը։ Սակայն նրանք դա էլ չեն հաջողի»,- նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ «իրանական ժողովուրդը ընտրություն է կատարել ժողովրդավարական, անկախ և զարգացած երկրի օգտին, և հենց Միացյալ Նահանգներն է, որ տարիներ շարունակ խոչընդոտել է Իրանի առաջընթացը՝ պատժամիջոցների և ճնշման միջոցով»։ |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
16702:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
19300:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
248Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
320Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
258Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
233Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
167Երեկ, 21:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
296Երեկ, 20:54
