«Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազա»․ #Axios

Իսրայելը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում մարդասիրական օգնության մատակարարումները՝ մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ում գործող Գազայի մարդասիրական հիմնադրամի (ԳՄՀ) կողմից Իսրայելի կառավարությանն ուղղված նամակին։
Մարտի սկզբին Իսրայելն արգելափակել էր մարդասիրական օգնության մատակարարումն անկլավի տարածք։
«Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին», - գրում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ ԳՄՀ-ն Գազայում իր գործունեությունը կսկսի մայիսի վերջին։
Axios-ի տվյալներով՝ ԳՄՀ-ն Իսրայելի իշխանություններին խնդրել է նպաստել Գազա բավարար քանակությամբ մարդասիրական օգնության մատակարարմանը՝ օգտագործելով առկա մեխանիզմները, մինչև հիմնադրամի բաշխող ենթակառուցվածքների գործարկվելը։ ԳՄՀ-ն Իսրայելին խնդրել է նաև նշել տարածաշրջանի հյուսիսային մասում այն վայրերը, որտեղ կտեղակայվեն մարդասիրական օգնության բաշխման կետերը։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48