«Թուրքիան հարմար հարթակ է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների համար»․ Ռյուտե

Թուրքիան հարմար հարթակ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «հաջող ավարտի» հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Թուրքիան լավ հարաբերություններ ունի բոլոր համապատասխան գործընկերների հետ և դիտվում է որպես բանակցությունների լուրջ վայր»,- նշել է նա Թուրքիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ՝ հավելով, որ Անկարայում կան քաղաքական գործիչներ, ովքեր կօգնեն այս բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնել։ «Այնպես որ Թուրքիան այստեղ կարևոր դերակատարում ունի», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ռուտեն նաև «զգուշավոր լավատեսություն» է հայտնել բանակցությունների հնարավոր հաջողության վերաբերյալ։ «Տեսնենք՝ ինչ կպատահի առաջիկա օրերին։ Ես շարունակում եմ պահպանել զգուշավոր լավատեսություն, որ եթե Ռուսաստանը նույնպես ցանկանա,… ապա հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում որոշակի առաջընթաց հնարավոր է», – նշել է նա։
Հիշեցնենք, որ ռուսական և ուկրաինական պատվիրակություններն այսօր կհանդիպեն Ստամբուլում՝ կեսօրից հետո։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48