Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի առանցքային ֆինանսագետին

Իսրայելցի զինվորականները ոչնչացրել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առանցքային ֆինանսագետներից մեկին։ Այս մասին հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը։
Տեղեկությունների համաձայն՝ մեկ շաբաթ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերի և Գլխավոր անվտանգության ծառայության կողմից Գազա քաղաքում իրականացվել է հատուկ գործողություն, որի թիրախը Ջասեր Հուսեյն Ալի Շամիան է եղել։ Իսրայելի զինվորականների տվյալներով՝ նա «պատասխանատու էր Համասի ռազմական թևի համար միջոցներ հայթայթելու համար և նախկինում ծառայել է որպես գումարտակի հրամանատար ՀԱՄԱՍ-ի Գազայի բրիգադում»։
«Պատերազմի սկզբից ի վեր Շամիան պատասխանատու է եղել ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին տասնյակ միլիոնավոր դոլարներ փոխանցելու համար։ Այս միջոցներն օգտագործվել են ռազմական թևի ամրապնդման, ահաբեկիչներին աշխատավարձ վճարելու և ահաբեկչական կազմակերպությունն ամբողջությամբ ֆինանսավորելու համար։ Բացի այդ, դա թույլ է տվել շարունակել ռազմական գործողությունները և պահպանել բրիգադների ներկայությունը Գազայի հյուսիսում»,- ասված է իսրայելական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36