«Ստամբուլում ՌԴ-ԱՄՆ առանձին հանդիպում կլինի»․ #BBC

753
Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 12:58
Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններից առաջ Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների առանձին հանդիպում, հաղորդում է BBC-ն։
Միացյալ Նահանգները կներկայացնի Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Էնթոնը, իսկ Ռուսաստանը՝ նախագահի օգնական և պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
BBC-ն գրում է, որ Էնթոնը չի մասնակցի Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի եռակողմ հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր ավելի ուշ։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակությունը դեմ է ամերիկացի ներկայացուցիչների մասնակցությանը։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48