«Մենք բանակցում ենք, բայց սպառնալիքներից չենք վախենում». Փեզեշքիան

Իրանը կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի շուրջ՝ չնայած Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Նրա խոսքով՝ Թրամփի ելույթները պարունակում են հակասություններ. նա կամ սպառնում է ոչնչացմամբ, կամ կոչ է անում խաղաղության։
«Մենք կբանակցենք։ Մենք պատերազմ չենք փնտրում։ Այնուամենայնիվ, մենք չենք վախենում որևէ սպառնալիքից», - ասել է Փեզեշքիանը։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը՝ պայմանով, որ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն։ Նա հավելեց, որ երկիրը կարող է նաև հրաժարվել իր բարձր հարստացված ուրանի պաշարներից։
Բացի այդ, Թեհրանը պատրաստ է թույլատրել միջազգային դիտորդների մուտքը իր միջուկային օբյեկտներ և սահմանափակել ուրանի հարստացումը միայն քաղաքացիական նպատակներով։ Շամխանին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կգործի իր հայտարարություններին համապատասխան, ինչը կարող է հանգեցնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների բարելավմանը։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48