«Առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ կունենա մարզական զույգերի անվանակարգում»․ Գեղասահքի ֆեդերացիա

1467
Կիրակի, 18 մայիսի, 2025 թ., 01:30
Ռուսաստանի Դաշնության Գեղասահքի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին մարզական զույգի անցումը Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի հավաքական թիմ։
Այսուհետ զույգը միջազգային մրցաշարերում ներկայացնելու է Հայաստանը։ Այս մասին հայտնում է Գեղասահքի ֆեդերացիան։
«Այս լուրը պատմական նշանակություն ունի՝ ոչ միայն այն առումով, որ առաջին անգամ Հայաստանը կունենա ներկայացուցիչ մարզական զույգերի անվանակարգում, այլև այն փաստով, որ մեծ հավանականությամբ Ակոպովա/Ռախմանին զույգը, մասնակցելով Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին, կարող է նվաճել ուղեգիր դեպի Միլան-Կորտինա 2026 թվականի Օլիմպիական խաղերը։
Առաջ, Հայաստան։
Հաջողություն մաղթենք մեր նոր՝ գեղասահքի հայկական մարզական զույգին»,- հայտնել է Գեղասահքի ֆեդերացիան։
Աղբյուրը` ՀՀ Գեղասահքի ֆեդերացիա

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
101227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
36627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
104027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
117026.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43125.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51724.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53924.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53824.10.2026, 10:24