«Ինքնավնասող վարքագծի ազդակ, որը չի կարելի անտեսել»․ ՀՀ ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը անդրադարձել է դեռահասների շրջանում ինքնավնասման վարքագծին․ «Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել․
Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։
Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը․
Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է՝ առանց ինքնասպանության միտումների։
Ամենահաճախ հանդիպող ձևերն են.
◾️ կտրվածքները,
◾️ այրվածքները,
◾️ այլ տեսակի ֆիզիկական վնասվածքները։
Այս վարքագիծը հաճախ ծառայում է որպես հուզական ցավը, սթրեսը կամ դատարկության զգացողությունը հաղթահարելու մեխանիզմ։
Պատճառներ և ռիսկի գործոններ
Ինքնավնասող վարքագծի հիմնական պատճառներն են․
◾️ զգացմունքների կառավարման դժվարությունները, հատկապես՝ սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակներում,
◾️ հոգեկան խանգարումներ՝ դեպրեսիա, անհանգստության խանգարումներ,
◾️ տրավմատիկ փորձառություններ՝ բռնություն, բուլինգ, մտերիմ մարդու կորուստ:
Ծնողներն ու մանկավարժները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ ախտանշաններին․
◾️ անհասկանալի կտրվածքներ, այրվածքներ կամ կապտուկներ,
◾️ տաք եղանակին երկարաթև հագուստի մշտական կրում,
◾️ մեկուսացում, փակվածություն, հետաքրքրությունների կորուստ,
◾️ հաճախակի տրամադրության փոփոխություններ, գրգռվածություն, դեպրեսիվ վիճակ,
◾️ բարկության, դատարկության կամ անզորության զգացումներ:
Ինչպե՞ս աջակցել դեռահասին.
? բաց երկխոսություն՝ զրուցե՛ք երեխայի հետ առանց մեղադրանքների,
? մասնագետի օգնություն՝ հոգեբանի կամ հոգեբույժի խորհրդատվությունը կօգնի բացահայտել վարքի պատճառները և մշակել օգնության ծրագիր,
? անվտանգ միջավայրի ստեղծում՝ ընտանիքում ձևավորե՛ք վստահության մթնոլորտ, խուսափե՛ք քննադատությունից և ճնշումից,
? տեղեկացվածություն՝ ուսումնասիրե՛ք ինքնավնասող վարքագծի վերաբերյալ նյութեր երեխայի վիճակը ավելի լավ հասկանալու համար»։

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
149Երեկ, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
35031.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
232921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
112519.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
119918.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
120418.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
172411.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
243307.08.2026, 00:00