Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան սպառնացել են Իսրայելին

Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան հայտարարել են Իսրայելի դեմ «կոնկրետ միջոցներ» ձեռնարկելու պատրաստակամության մասին, եթե վերջինը չդադարեցնի մարտական գործողությունները Գազայի հատվածում և չվերացնի անկլավի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրման սահմանափակումները։ Այս մասին ասվում է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետներ Քեյր Սթարմերը և Մարկ Քարնին կտրականապես դեմ են արտահայտվել Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների վերսկսմանը և քննադատել են Իսրայելի կառավարությանը պաղեստինյան անկլավի վերաբերյալ նրա «ատելի հայտարարությունների» համար, ինչպես նաև հայտարարել են, որ ներկայիս ռմբակոծությունները համարում են «անհամաչափ սրացում»՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արմատականների կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման։
Նրանք նշեցին, որ չեն «լուռ մնա, քանի որ [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուի կառավարությունը շարունակում է իր անպատվաբեր գործողությունները» Գազայի հատվածում։ «Եթե Իսրայելը չդադարեցնի նոր ռազմական հարձակումը և չվերացնի մարդասիրական օգնության սահմանափակումները, մենք կձեռնարկենք կոնկրետ պատասխան միջոցներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Առաջնորդները նաև հանդես են եկել Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի ընդլայնման ցանկացած փորձի դեմ՝ դա անվանելով անօրինական։
Մակրոնը, Սթարմերը և Քարնին աջակցել են ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի ջանքերին՝ Գազայի հակամարտությունը կարգավորելու համար՝ կոչ անելով հրադադարի, իսկ ՀԱՄԱՍ-ին՝ անկլավի վերահսկողությունից հրաժարվելու։ Նրանք հույս ունեն, որ հունիսին Նյու Յորքում կայանալիք համաժողովն առաջընթաց կգրանցի այս հարցերի, ինչպես նաև հակամարտության երկու պետությունների լուծման հարցում։ Նրանք նաև արտահայտել են իրենց հանձնառությունը «Պաղեստինի պետությունը ճանաչելու» հարցում և այս ուղղությամբ այլ երկրների հետ համագործակցելու պատրաստակամությունը։

«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
2415:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
4014:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
5413:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
6013:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
8013:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6513:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11412:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6912:36