ՀՖՖ-ն, միլիոնները և դատախազության լռությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երբ պետական գումարներն ու հանրային վստահությունը խաչվում են կասկածելի կապերի ու պասիվ իրավապահների միջանկյալում, հասարակությունը մնում է առանց պատասխանների։
2024 թվականի գարնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց մի լրջագույն հարց՝ հնարավոր չարաշահումների մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ)։ Ըստ նրա՝ ֆեդերացիայի ներսում առկա են ֆինանսական մութ գործարքներ, շահերի բախում եւ թափանցիկության ակնհայտ պակաս։ ՀՀ գլխավոր դատախազությունը չի արձագանքել օրաթերթի՝ այս մասին ուղղված հարցմանը։ Լռություն մի դեպքում՝ երբ հնչում են միլիոնավոր դրամների վերաբերյալ լուրջ կասկածներ, և երբ պետության իրավական մեքենան պարտավոր է գործել՝ անկախ անձանց քաղաքական կամ անձնական կապերից։
Ինչի՞ մասին էր խոսքը
2021 թվականին ՀՖՖ-ն իրականացրել է Աբովյանի մարզադաշտի վերանորոգում ՈՒԵՖԱ-ի ֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը՝ 783 միլիոն դրամ (շուրջ 1.5 միլիոն դոլար), որի մասին ծավալուն հրապարակում է եղել «Հետք»-ում։ Սակայն պարզվել է, որ մրցույթը շահած «Արտշին պլյուս» ՍՊԸ-ն կապ ունի պետական պաշտոնյաների հետ: Այն հիմնադրել է Արտակ Ալեքսանյանը՝ նախկինում նման ծավալի շինարարության փորձ չունեցող շինարար, որի ընկերությունն ունեցել է ընդամենը 4 աշխատակից։
Ըստ բաց աղբյուրների՝ Ալեքսանյան եղբայրները ընկերներ են Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի հետ, որն իր հերթին մտերիմ է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։ Վերջինս՝ որպես ՀՖՖ նախագահի խորհրդական, պատասխանատու է Կառավարության և ֆեդերացիայի միջև կապերի համար։
ՀՖՖ-ն մերժել է մրցույթին մասնակցող «Նյու Արմշին» ՍՊ ընկերությանը, որը պատրաստ էր իրականացնել աշխատանքը 50 միլիոն դրամով ավելի էժան գնով։ Խախտվել է նաև մրցույթի ընթացակարգը, և ողջ գործընթացը ձևակերպվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրամաններով։
Ո՞ւր է իրավական արձագանքը
Այս բոլոր տվյալները հանրայնացվել են, սակայն, դատախազությունը մինչ օրս չի տրամադրել որևէ պարզաբանում՝ արդյոք Թովմասյանի ելույթը դարձե՞լ է ուսումնասիրության առարկա, նախապատրաստվե՞լ են արդյոք նյութեր, կամ սկսվե՞լ է քննություն։
Պատասխանների բացակայությունը հանգեցնում է մեկ պարզ եզրակացության. դատախազությանը կոռուպցիան չի հետաքրքրում, որտեղ ներգրավված են ՔՊ-ականներ կամ նրանց մերձ անձիք:
Նաև Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ կա արդյոք դատախազությունից արձագանք ՀՖՖ ենթադրյալ չարաշահումների մասին, սակայն պատգամավորը տեղեկացրեց, թե չի ստացել որևէ պատասխան դատախազ Աննա Վարդապետյանից»։
Մանրամասները՝ թերթի համարում:

Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել է «Ինտեր»-ի հետ պայմանագիրը
1215:29
«Մեր ֆուտբոլի խղճուկ վիճակի համար մեղավոր է մեր մտածողությունը»․ Գեղամ Նազարյան
7610:48
«Լրիվ՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2» վիճակ է»․ Էդուարդ Շարմազանով
8810:12
Հոլանդը գերազանցեց Ռոնալդուին Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի գոլերի քանակով
12900:42
Միշել Պավլովիչը պայմանագիր է ստորագրել «Նոայի» հետ (տեսանյութ)
211Երեկ, 22:23
Լիոնել Մեսսին նկարահանվել է «Սարդ-մարդ» նոր ֆիլմի գովազդային տեսահոլովակում
290Երեկ, 21:32
«Հերթական մեծ հիասթափությունը»․ Սուրեն Սուրենյանց
123Երեկ, 11:30
«Մունդիալի առաջին սենսացիան՝ Գերմանիան դուրս մնաց պայքարից»․ Էդուարդ Շարմազանով
142Երեկ, 09:48