Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան Իսրայելին սպառնացել են պատժամիջոցներով

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան քննադատել են Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնումը Գազայի հատվածում և սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում. «Մենք անտարբեր չենք մնա, մինչ Նեթանյահուի կառավարությունը շարունակում է այս անպատվաբեր գործողությունները։ Եթե Իսրայելը չդադարեցնի իր ռազմական հարձակումը և չվերացնի մարդասիրական օգնության սահմանափակումները, մենք կձեռնարկենք կոնկրետ պատասխան գործողություններ»։
Երեք երկրները Նեթանյահուի՝ Գազայի հատված սահմանափակ սննդամթերքի մատակարարումը թույլատրելու որոշումը որակել են «անբավարար»՝ ընդգծելով, որ «մարդկային տառապանքները Գազայի հատվածում անտանելի են»։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Արևմտյան ափին անօրինական բնակավայրերի շինարարությունը։ «Մենք հետ չենք կանգնի հետագա միջոցներ ձեռնարկելուց, այդ թվում՝ թիրախային պատժամիջոցներ»,- հայտարարել են Լոնդոնը, Փարիզը և Օտտավան։
Հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ին կոչ է արվում ազատ արձակել իսրայելցի պատանդներին։ Այն ընդգծում է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Կանադան միշտ աջակցել են Իսրայելի՝ ահաբեկչության դեմ պայքարելու իրավունքին, սակայն ներկայիս սրացումը «լիովին անհամաչափ է»։
Հաղորդվում է նաև, որ Մեծ Բրիտանիան դադարեցրել է ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններն Իսրայելի հետ։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24