«Խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտը կողմերի պահանջների անհամատեղելիությունն է». Ռուբիո

Ուկրաինայում հակամարտության լուծման հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է այն, ինչ հիմա չունի և ինչի իրավունքը չունի, իսկ Ուկրաինան ցանկանում է այն, ինչը չի կարող վերադարձնել ռազմական ճանապարհով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը կողմերի պահանջների անհամատեղելիությունն է։
«Ռուսաստանը պնդում է ճանաչել 2022 թվականին իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, այդ թվում՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժյեի մարզերը։ Միաժամանակ, Ուկրաինան ձգտում է վերականգնել վերահսկողությունն այս շրջանների նկատմամբ, ինչը հնարավոր չէ իրականացնել միայն ռազմական միջոցներով»,- ասել է Ռուբիոն։
Ռուբիոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, եթե խաղաղության բանակցություններում առաջընթաց չգրանցվի։ Նա նշել է, որ դիվանագիտական ուղիները բաց են մնում, բայց «Վաշինգթոնի համբերությունն անսահման չէ»։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է նաև երկու կողմերի միջև բանակցությունների և փոխզիջումների կարևորությունը կայուն խաղաղության հասնելու համար։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24