«ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում»․ #WSJ

851
Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ., 10:46
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ևս մեկ փուլ կարող է տեղի ունենալ Վատիկանում՝ հունիսի կեսերին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի՝ այս բանակցություններին ներկա կլինի նաև ԱՄՆ պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում կլինեն պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցերով նախագահի դեսպան Քիթ Քելլոգը։
Նոր Հռոմի պապ Լևոն XIV-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Սուրբ Աթոռը պատրաստ է նպաստել Ուկրաինայում խաղաղության գործընթացին, այդ թվում՝ հյուրընկալել բանակցություններ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել էր այս նախաձեռնությունը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել Մայիսիս 16-ին՝ Ստամբուլում։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24