«Զելենսկին հարմար չէ հուշագիրը ստորագրողի դերի համար»․ ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարմար չէ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիրը ստորագրողի դերի համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Կիևի ռեժիմի հանցագործությունների հետ կապված հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Զելենսկին իր իրավական կարգավիճակի պատճառով հարմար չէ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիրը ստորագրողի դերի համար... Այս նրբությունը հաշվի կառնվի հուշագիրը պատրաստելիս։ Մենք, անշուշտ, չենք ցանկանում, որ հուշագրում իրավական բացթողումներ լինեն, որպեսզի այն իրավական տեսանկյունից անվավեր չճանաչվի»,- իր Telegram ալիքում գրել է Միրոշնիկը։
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել էր Ուկրաինայում գտնել անձանց, ովքեր կարող են ստորագրել սահմանադրությանը համապատասխան կարգավորման վերաբերյալ փաստաթղթեր։
Հիշեցնենք՝ Ստամբուլում ՌԴ—ուկրաինա բանակցություններին կողմերը, ի թիվս այլ հարցերի, համաձայնության էին եկել հնարավոր ապագա հրադադարի վերաբերյալ հուշագիր պատրաստելու շուրջ։
Նշենք, որ Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2024 թվականի մայիսի 20-ին։ 2024 թվականին Ուկրաինայի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարելու պատճառով։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24