Գազայում վերջին օրերին սովից մահացել է 29 մարդ, այդ թվում` երեխաներ

Գազայի հատվածում վերջին օրերին սովից մահացել է 29 մարդ, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ։ Այս մասին հինգշաբթի՝ մայիսի 22-ին, հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարար Մաջեդ Աբու Ռամադանը, հաղորդում է The New Arab-ը։
Նախարարը նշել է, որ հազարավոր մարդիկ վտանգի տակ են։
Մարդասիրական օգնությունը, ինչպես սպասվում է, կսկսի հասնել Գազայի բնակիչներին մայիսի 22-ին, այն բանից հետո, երբ Իսրայելը թույլատրեց առաջին բեռնատարների մուտքը 11 շաբաթ տևած շրջափակումից հետո։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում են պաղեստինցի պաշտոնյաները և մարդասիրական կազմակերպությունները, սա անհրաժեշտ ապրանքների ու սննդի միայն մի մասն է։
«Նյու Արաբը» գրում է, որ Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով՝ մայիսի 22-ի առավոտից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 52 մարդ։
Իսրայելի կողմից մարտի 2-ից գործող մարդասիրական շրջափակումը դադարեցրել է սննդի, դեղորայքի և այլ ապրանքների բոլոր մատակարարումները, քանի որ Իսրայելը ճնշում է գործադրում Համասի վրա՝ համաձայնվելու հրադադարի նոր պայմաններին։
Մայիսի 18-ին Իսրայելը համաձայնեց թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ միջազգային կազմակերպությունների կողմից անխուսափելի սովի մասին նախազգուշացումների ֆոնին։
Մայիսի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը հայտարարել է, որ Գազայի հատվածում երկու օրվա ընթացքում կարող է մահանալ 14000 նորածին, եթե նրանց ժամանակին չհասցվի մարդասիրական օգնություն։
Մայիսի 19-ին Իսրայելի բանակը հայտարարեց Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողության մեկնարկի մասին և հայտնեց, որ դրա նպատակն է «գրավել օպերատիվ վերահսկողությունը ավերված պաղեստինյան տարածքների նկատմամբ»։

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36