Tesla-ն խոստովանել է, որ իր ավտոպիլոտը մի քանի տարով զիջում է մրցակիցների արտադրանքին

Tesla-ի արհեստական ինտելեկտի և ինքնավար վարման ղեկավար Աշոկ Էլուսվամին խոստովանել է, որ Իլոն Մասկի ընկերությունը հետ է մնում իր մրցակիցներից, ինչպիսին է Waymo-ն։
Tesla-ի ինքնավար մեքենաների և Waymo-ի միջև եղած տարբերության մասին հարցին Էլուսվամին պատասխանել է, որ իր ընկերությունը կորցնում է որակը, քանի որ օգտագործում է ավելի էժան մոտեցում։
«Տեխնիկապես Waymo-ն արդեն լավ է աշխատում։ Մենք կարող ենք մի քանի տարի հետ մնալ։ Սա պետք է ակնհայտ լինի ուշադիր հետևող յուրաքանչյուրի համար, քանի որ Tesla-ն դեռ չի արել այն, ինչ Waymo-ն անում է տարիներ շարունակ՝ հաճախորդներին տրամադրել 4-րդ մակարդակի ինքնավար մեքենաներ։ Tesla-ն սահմանափակվել է 2-րդ մակարդակի վարորդի օժանդակ համակարգով (ADAS), որը պահանջում է վարորդի մշտական վերահսկողություն»,- ասել է Էլուսվամին վերջերս տված հարցազրույցի ժամանակ։
Electrek-ը նշում է, որ մեքենաների արժեքի մեջ իսկապես տարբերություն կա, և գաղտնիքն այն է, որ Tesla-ն տարեկան արտադրում է մեկ միլիոնից ավելի մեքենա, մինչդեռ Waymo-ն՝ մի քանի հարյուր միավոր։
Tesla-ին հատուկ չէ պարտությունն ընդունելը, և դրա գործադիր տնօրեն Իլոն Մասկը տարիներ շարունակ թերագնահատել է Waymo-ի նվաճումները և պնդել, որ ինքնավարման հարցում ոչ ոք չի կարող մոտենալ իր ընկերությանը։ Սրան չի խանգարել անգամ այն փաստը որ Tesla-ն վերջապես պլանավորում է սկսել 4-րդ մակարդակի ինքնավար մեքենաներ առաջարկել հաճախորդներին միայն հաջորդ ամիս, մինչդեռ Waymo-ն դա անում է տարիներ շարունակ։
Waymo-ն այժմ շաբաթական իրականացնում է ավելի քան 250000 վճարովի ուղևորություն, գործում է 5 շուկաներում և ընդլայնում է տիրույթներն այդ շուկաներում։

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
39329.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
50629.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
71725.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
80823.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
83322.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
87921.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
108017.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
121114.09.2026, 16:00