Թրամփը Հարվարդին արգելում է ընդունել միջազգային ուսանողների. համալսարանը նոր դատական հայց է պատրաստում

Դոնալդ Թրամփի վարչակազմը հինգշաբթի՝ մայիսի 22-ին, պաշտոնապես կասեցրել է Հարվարդի համալսարանի՝ միջազգային ուսանողներ ընդունելու իրավունքը, ինչը կտրուկ մեծացրել է ճնշումը երկրի ամենահին և ամենահարուստ համալսարանի վրա, հաղորդում է The New York Times-ը։
Նշվում է, որ նման որոշումը, հավանաբար, էական ազդեցություն կունենա ինչպես հաստատության ակադեմիական համայնքի, այնպես էլ դրա ֆինանսավորման վրա, քանի որ ուսանողական կազմի մոտ 27%-ը կազմված է օտարերկրացիներից։
Հաստատությանը որոշման մասին տեղեկացրել է Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը նամակով։
«Գրում եմ Ձեզ՝ տեղեկացնելու, որ Հարվարդի համալսարանի բակալավրիատի և փոխանակման ծրագրի հավաստագիրը չեղյալ է հայտարարվել անմիջապես»,- ասվում է նամակում։
Այս նամակը հետագայում հրապարակվել է նաև սոցիալական ցանցերում։ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունն իր մամուլի հաղորդագրության մեջ ուղղակի կոչով դիմել է Հարվարդի միջազգային ուսանողներին. «Սա նշանակում է, որ Հարվարդը այլևս չի կարող ընդունել միջազգային ուսանողների, իսկ արդեն ընդունվածները պետք է տեղափոխվեն այլ ուսումնական հաստատություններ կամ կորցնեն իրենց իրավական կարգավիճակը»։
Համալսարանի տվյալներով՝ այս տարի Հարվարդում կար մոտ 6800 միջազգային ուսանող: Այստեղ ուսման վարձը տարեկան 59320 դոլար է, իսկ կացարանի և սննդի հետ միասին՝ արժեքը կարող է հասնել գրեթե 87000 դոլարի։ Միջազգային ուսանողները սովորաբար վճարում են այս ծախսերի մեծ մասը, ինչը նրանց դարձնում է համալսարանի կարևոր ֆինանսական հենասյուն։
Հարվարդի խոսնակն անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին, սակայն համալսարանի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը հայտնում է, որ համալսարանը քննարկում է ևս մեկ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը: Անցյալ ամիս դպրոցն արդեն իսկ դատական հայցերի մեջ էր ընդդեմ կառավարության՝ իր ուսումնական ծրագրին, ընդունելության քաղաքականությանը և վարձման պրակտիկային միջամտելու փորձերի համար։
Մայիսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հարվարդի համալսարանին հարկային արտոնություններից զրկելու մտադրության մասին։

«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
2814:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
4213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
5313:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
7313:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6413:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11112:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6812:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
7012:18