Հութիները գրոհել են Բեն Հուրիոնի օդանավակայանը

Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն Հուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտնել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարվածելով Բեն Հուրիոն օդանավակայանին՝ օկուպացված Ջաֆֆա տարածքում (Թել Ավիվ),- ասել է Սարիան՝ ապստամբների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։ Սարիայի խոսքով՝ «գործողությունը հաջողությամբ հասել է նպատակին», օդանավակայանի գործունեությունը կասեցվել է։
Նախօրեին Եմենի ապստամբները հայտարարել էին, որ երկու հրթիռային հարված են հասցրել Բեն Հուրիոն օդանավակայանին։ Իսրայելի մի քանի շրջաններում հայտարարվել էր օդային տագնապ։ Ըստ իսրայելական բանակի մամուլի ծառայության՝ երկու հրթիռներն էլ հաջողվել էր որսալ։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24