«Նոր պատժամիջոցները հաստատում են, որ Վաշինգթոնը մերժում է դիվանագիտական ուղին»․ Բաղայի

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի շինարարական հատվածի դեմ, որոնք հայտարարվել են երկու կողմի միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլի նախաշեմին, Թեհրանին ստիպում են կասկածի տակ դնել Վաշինգթոնի՝ դիվանագիտական ուղիով ընթանալու մտադրությունների լրջությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«ԱՄՆ-ի կողմից շարունակվող պատժամիջոցների փուլերը միայն ամրապնդում են մեր ժողովրդի խորը հավատը, որ ամերիկյան ղեկավար մարմինները մտադիր են բոլոր ջանքերը գործադրել Իրանի զարգացմանն ու առաջընթացին խոչընդոտելու համար…. Դրանք էլ ավելի են կասկածի տակ դնում ամերիկացիների լրջությունը և դիվանագիտությանը նրանց պատրաստակամությունը», - X-ում գրել է Բաղային։
Նա նաև նշել է, որ սահմանափակող միջոցները համարում է «ոչ այլ ինչ, քան մարդկության դեմ հանցագործություն»։
Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն էր տարածել Իրանի շինարարական ոլորտի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Այս պատժամիջոցները հատկապես ուղղված են այն ընկերություններին և կազմակերպություններին, որոնք ակտիվորեն ներգրավված են Իրանի շինարարական և ենթակառուցվածքային նախագծերում։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24