«Անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ կապերը»․ Տիգրան Արզաքանցյան

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայիսի 20-21-ը տեղի ունեցած Սերգեյ Լավրովի այցը Երևան ակնհայտ ցույց տվեց՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում նոր ժամանակաշրջան է սկսվում։ Երկար ժամանակ սառը հարաբերություններից հետո ի վերջո կողմերը վերադառնում են ուղիղ խոսակցության ու հնարավոր համագործակցության դաշտ։
? Հոկտեմբերին Պուտին-Փաշինյան հանդիպումն էր,
? Հունվարին՝ Մոսկվայում Միրզոյան-Լավրովը,
? Իսկ հիմա՝ Լավրովը Երևանում։
Չեմ ասում, որ բոլոր խնդիրները լուծվել են, բայց այս հանդիպումները մի բան հստակ ցույց տվեցին՝ Հայաստանը էլ չի կարող իրեն թույլ տալ լուռ կանգնել Ռուսաստանից հեռու։ Աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է․ Ամերիկյան ներկայությունը մեր տարածաշրջանում թուլացել է, Ադրբեջանի սպառնալիքները շարունակվում են, իսկ Թուրքիան շարունակում է աջակցել Բաքվին։
Ստեղծված պայմաններում պարզ է դառնում՝ Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու անհրաժեշտություն կա։ Կարևորը՝ այդ կապերը լինեն ազնիվ, իրատեսական ու առանց ավելորդ լարումների։
Պետք չի ակնկալել հրաշքներ, բայց պետք է հասկանալ՝ քաղաքականությունը հպարտության տեղը չէ։ Հիմա մեր առաջնահերթությունը պետության անվտանգությունն է, և այստեղ ոչ մի հպարտություն հարց չի լուծում»։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24