Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության

1925
Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ., 19:52
Կաննի 78-րդ կինոփառատոնի փակման օրը՝ մայիսի 24-ի առավոտյան, Ֆրանսիայի հարավում էլեկտրամատակարարումը մասամբ դադարեցվել է։
Le Monde պարբերականը գրում է, որ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առանց լույսի է մնացել շուրջ 160 հազար տուն, այդ թվում՝ Կաննի որոշ հատվածներ, երբ փառատոնի կազմակերպիչները նախապատրաստվում էին «Ոսկե արմավենու ճյուղի» հանձնման արարողությանը։
Ֆրանսիական ազգային էներգետիկ օպերատոր RTE-ն հայտնել է, որ անջատման պատճառ է դարձել երկու խոշոր միջադեպ․ գիշերը հրդեհ էր բռնկվել բարձրավոլտ ենթակայանում, իսկ մի քանի ժամ անց էլեկտրահաղորդման գծի հենակետ է շուռ եկել Սեն Կասիեն լճի շրջանում։
RTE-ն չի բացառում, որ հրդեհը կարող էր լինել կանխամտածված գործողությունների արդյունք։

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36