Շվեյցարական Ալպերում անհայտ հանգամանքներում մահացել է 5 լեռնագնաց

2261
Կիրակի, 25 մայիսի, 2025 թ., 19:10
Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է 5 լեռնագնացի մարմին։ Վալե կանտոնի ոստիկանության տվյալներով՝ նրանց մահվան հանգամանքներն անհայտ են։
Մարմինները հայտնաբերվել են Ռիմպֆիշհորն լեռան տարածքում։ Մահացածների ինքնությունը դեռևս պարզված չէ։
Տագնապը բարձրացրել են այլ լեռնագնացներ, որոնք լքված դահուկներ են նկատել լեռան ստորոտում՝ Ցերմատից տանող հայտնի արշավային արահետի վրա։ Դահուկների տերերին գտնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, և զբոսաշրջիկները դիմել են փրկարարներին։
Ադլեր սառցադաշտում որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հինգ դի։ Այս պահին աշխատանքներ են տարվում նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ միջադեպի ճշգրիտ պատճառները պարզելու համար։

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36