Արաբական ծովում խորտակվել է վտանգավոր բեռ տեղափոխող նավ

Լիբերիայի դրոշի ներքո նավարկող «Սուջատա» կոնտեյներային նավը խորտակվել է Արաբական ծովում՝ Հնդկաստանի Կոչին քաղաքի ափերի մոտ մայիսի 24-ի առավոտյան: Հնդկաստանի ափային պահպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նավը տեղափոխելիս է եղել վտանգավոր բեռ։
«Նավի վրա կար 640 կոնտեյներ, այդ թվում՝ 13-ը՝ վտանգավոր բեռներով և 12-ը՝ կալցիումի կարբիդով։ Բացի այդ, նավի բաքերը պարունակում էին 84.44 տոննա դիզելային վառելիք և 367.1 տոննա մազութ»,- ասվում է զեկույցում։
Մինչ օրս նավթի արտահոսքի մասին հաղորդագրություններ չեն եղել։
«Indian Express»-ը, հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչին, հայտնել է, որ անձնակազմի մեջ են եղել Ռուսաստանից 1 կապիտան, 20 ֆիլիպինցի, 2 ուկրաինացի և 1 վրացի քաղաքացի։ Անձնակազմի բոլոր 24 անդամները փրկվել են:
Կոնտեյներային նավը դուրս է եկել Տիրուվանանտապուրամի Վիժինջամ նավահանգստից և ուղևորվում էր դեպի Կոչին, իսկ ժամանումը նախատեսված էր մայիսի 24-ին։

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36