«Պուտինը լրիվ խելքը թռցրել է»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Ուկրաինայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից և հայտարարել, որ կդիտարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը։
«Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել։ Նա լրիվ խելքը թռցրել է։ Նա անտեղի շատ մարդկանց է սպանում, և խոսքը միայն զինվորականների մասին չէ։ Հրթիռներն ու ԱԹՍ-ներն առանց որևէ պատճառի գրոհում են Ուկրաինայի քաղաքները»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցցանցում։
Թրամփը հայտարարել է, որ եթե Պուտինը փորձի զավթել ամբողջ Ուկրաինան, «դա կհանգեցնի Ռուսաստանի փլուզմանը»։
ԱՄՆ նախագահը քննադատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ ասելով, որ իր խոսելաձևով նա «իր երկրին օգուտ չի բերում»։
«Նրա ամեն ասածը խնդիրներ է ստեղծում, ինձ դա դուր չի գալիս, և լավ կլիներ, որ դրան վերջ տրվեր։ Սա պատերազմ է, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի։ Սա Զելենսկու, Պուտինի և Բայդենի պատերազմն է, այլ ոչ թե Թրամփի»,- հավելել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան ենթարկվել է հակամարտության սկզմից ի վեր ամենախոշոր օդային հարձակմանը, որի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 60 խաղաղ բնակիչ։
Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի լռությունը միայն խրախուսում է Պուտինին։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24