«Թուրքիան մտադիր է ռազմաբազաներ ստեղծել Սիրիայում»․ #Türkiye

Թուրքիան նախատեսում է ռազմական բազաներ ստեղծել հարևան Սիրիայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հակազդելու համար։ Այս մասին հաղորդում է «Türkiye» թերթը՝ հղում կատարելով անվտանգության ուժերի աղբյուրներին։
Լրատվամիջոցի պարզաբանմամբ՝ խոսքը ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի համատեղ բազայի, ինչպես նաև ռազմածովային բազայի մասին է։ Նոր պայմաններում Թուրքիան կտրամադրի անհրաժեշտ օգնություն Սիրիայում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար, գրում է թերթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն իր զորքերի մեծ մասը դուրս կբերի Սիրիայից՝ արաբական հանրապետությունում թողնելով «խորհրդանշական բնույթի բազա»։
Ավելի վաղ Էրդողանը Ստամբուլում ընդունել էր Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։ Նա նշել է հարևան երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը և հայտարարել Դամասկոսի հետ համապարփակ կապեր զարգացնելու Անկարայի մտադրության մասին՝ այդ թվում ռազմական ոլորտում։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24