«Կիևը պատրաստ է հայելային արձագանքել ՌԴ-ի սպառնալիքներին»․ Զելենսկի

Կիևը պատրաստ է արձագանքել ռուսական հարվածներին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram ալիքում։
«Ռուսաստանը պետք է զգա Ուկրաինայի դեմ իր արածների հետևանքները և նա կզգա․ հարձակողական ԱԹՍ-ները, որսող սարքերը, թևավոր հրթիռները, ուկրաինական բալիստիկան կլինեն առացքային տարրերը»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան մտադիր է «հայելային արձագանքել ռուսական բոլոր սպառնալիքներին և մարտահրավերներին»։
Վերջին օրերին ՌԴ տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների ինտենսիվությունը կտրուկ աճել է։ Անցած շաբաթվա ընթացքում խոցվել է ավելի քան 2.3 հազար ԱԹՍ։
Անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով ռուսական օդանավակայանները պարբերաբար դադարեցնում են իրենց գործունեությունը։ Բացի այդ, անվտանգության նկատառումներով Ռուսաստանի մի շարք շրջաններում ԱԹՍ-ների հարձակումների պատճառով ժամանակավորապես անջատվել է բջջային ինտերնետը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24