Մեդվեդևը Թրամփին սպառնացել է 3-րդ համաշխարհայինով, Քելոգն արձագանքել է

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ով ավելի վաղ քննադատել էր Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ «նա կրակի հետ է խաղում, և Ռուսաստանի հետ շատ վատ բաներ կկատարվեն»։ Մեդվեդևը Թրամփին սպառնացել է Երրորդ համաշխարհային պատերազմով։
«Ինչ վերաբերում է Թրամփի խոսքերին, որ Պուտինը «կրակի հետ է խաղում», և «Ռուսաստանի հետ կարող են շատ վատ բաներ» պատահել, ես գիտեմ միայն մեկ ՇԱՏ ՎԱՏ բան՝ Երրորդ համաշխարհային պատերազմը։ Հուսով եմ՝ Թրամփը հասկանում է սա», - X-ում գրել է Մեդվեդևը։
Ի պատասխան՝ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն ասել է, որ պատերազմի մասին վախեր սերմանելը «Մեդվեդևի կողմից անհաջող և անպատասխանատու մեկնաբանություն է, որը հարիր չէ համաշխարհային տերությանը»։
«Նախագահ Թրամփն աշխատում է դադարեցնել այս պատերազմը և վերջ դնել սպանություններին։ Մենք ակնկալում ենք ստանալ Ռուսաստանի հուշագիրը (համաձայնագրի պայմանները), որը դուք խոստացել էիք մեկ շաբաթ առաջ։ Դադարեցրե՛ք կրակը հիմա»,- ասել է Քելոգը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24