«Զելենսկին եռակողմ հանդիպում է առաջարկել»․ #AFP

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է կազմակերպել եռակողմ հանդիպում՝ իր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է AFP-ն։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Զելենսկին հաստատել է, որ պատրաստ է այդ ձևաչափով հանդիպման։ «Եթե Պուտինը անհարմար է զգում երկկողմ հանդիպումից կամ բոլորը ցանկանում են, որ հանդիպումը լինի եռակողմ, ես դեմ չեմ։ Պատրաստ եմ ցանկացած ձևաչափի»,- ասել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները։ Զելենսկու խոսքով՝ ինքն արդեն քննարկել է այս հարցը ԱՄՆ նախագահի հետ։
«Մենք նրա հետ խոսել ենք երկու հիմնական ասպեկտների՝ էներգետիկայի և բանկային համակարգի մասին։ Կկարողանա՞ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառել այս երկու ոլորտների դեմ։ Ես շատ կցանկանայի դա»,- հավելել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռևս Ռուսաստանից չի ստացել հակամարտության լուծման մասին հուշագիրը։
Ուկրաինան արդեն ներկայացրել է հուշագրի իր տարբերակն ԱՄՆ-ին։ Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Բրուսիլոն նախօրեին հայտարարել էր, որ ուկրաինական փաստաթղթում (հուշագրում) խոսվում է անվերապահ հրադադար սկսելու մասին, որը կողմերին թույլ կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Հետագա քայլերը կորոշվեն բանակցությունների ընթացքում»,- ասել էր Բրուսիլոն։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ-ն շարունակում է աշխատել հուշագրի վրա, որը կպարունակի հակամարտության կարգավորման սկզբունքներ և պայմաններ։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24