«Ուկրաինայի վերաբերյալ հուշագիրը կպարունակի կարգավորման սկզբունքներ և պայմաններ»․ Զախարովա

Ուկրաինայի վերաբերյալ հուշագիրը կպարունակի կարգավորման սկզբունքներ և պայմաններ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ներկայումս շարունակում է աշխատել հուշագրի նախագծի վրա, որը հիմք կծառայի ապագա խաղաղության պայմանագրի համար։ Երբ հուշագիրը պատրաստ լինի, այն կփոխանցվի ուկրաինական կողմին։
«Ռուսաստանը շարունակում է մշակել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի նախագիծը, որը սահմանում է մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են կարգավորման սկզբունքները, խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման ժամկետները և որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Կիևը հուշագրի վերաբերյալ իր մշակումները կներկայացնի Մոսկվայի հետ միաժամանակ։
Հիշեցնենք՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններին կողմերը պայմանավորվել էին մշակել և ներկայացնել հակամարտության կարգավորման իրենց տեսլականը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24