Բեռլինում Մերցը հյուրընկալել է Զելենսկուն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիա՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրավերով, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Առանձնազրույցից հետո երկու երկրների առաջնորդները համատեղ ասուլիս են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային հետագա աջակցության և եվրոպական անվտանգության ապագայի հիմնական հարցերը: Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ ռազմական և ֆինանսական օգնության համար:
Մերցը, իր հերթին, ընդգծել է Ուկրաինայի հետ անսասան համերաշխությունը։ «Այցի ուշադրության կենտրոնում կլինեն Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային, ինչպես նաև հրադադարի հասնելու ջանքերը»,- ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի կառավարության խոսնակը։
Հիշեցնենք՝ Մերցը երկուշաբթի հայտարարել էր, որ Գերմանիան և այլ հիմնական դաշնակիցներ վերացրել են Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումները։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24