Ուկրաինան և Գերմանիան ստորագրել են 2,2 միլիարդ եվրոյի պայմանագիր

Կիևը գերմանական Diehl Defence ընկերության հետ կնքել է IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի և դրանց համար նախատեսված զինամթերքի արտադրության 2,2 միլիարդ եվրոյի պայմանագիր։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
«Diehl Defence-ի հետ կնքվել է IRIS-T համակարգերի և դրանց համար նախատեսված հրթիռների արտադրության պայմանագիր։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 2.2 միլիարդ եվրո», - գրել է նա Facebook-ում։
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սպառազինական համակարգերը «արագորեն կհայտնվեն Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ, դրանցից առաջինը կարող է տեղակայվել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում»։ Գերմանիան, ինչպես նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, նաև կֆինանսավորի այդ համակարգերի սպասարկումն ու վերանորոգումը Ուկրաինայում։ «Այդ նպատակով երկու երկրների պաշտպանական ձեռնարկությունները համաձայնել են ստեղծել համատեղ ձեռնարկություն»,- հայտնել է պաշտպանության նախարարությունը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նաև խոստացել է Ուկրաինային հետագա աջակցություն բժշկական ոլորտում։ Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինայում արտադրվող բժշկական սարքավորումները: Ուկրաինայի զինված ուժերի համար վերը նշված աջակցության ծառայությունների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 5 միլիարդ եվրո:

«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
2814:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
4213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
5313:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
7313:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6413:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11112:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6812:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
7012:18