ՀԱՄԱՍ-ը պահանջում է 90-օրյա հրադադար
![]() 559 Չորեքշաբթի, 28 մայիսի, 2025 թ., 21:23 Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պահանջել է 90-օրյա հրադադար Գազայի հատվածում բանակցությունների ժամանակ, մինչդեռ Իսրայելը համաձայն է 60-օրյա հրադադարի, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, Իսրայելի իշխանությունները պահանջում են միաժամանակ ազատ արձակել 10 ողջ պատանդների, մինչդեռ ՀԱՄԱՍ-ն առաջարկում է դա անել երկու փուլով։ Բացի այդ, շարժումը ԱՄՆ-ի վարչակազմից խնդրել է երաշխիքներ՝ հրադադարի ընթացքում բանակցությունները շարունակելու համար՝ որպես գերիների ազատ արձակման նախապայման։ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ ապագա համաձայնագիրը ստորագրի ԱՄՆ-ի նախագահի դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը, ով, ըստ արմատականների, պետք է պաշտոնապես հայտարարի Գազայի վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերման մասին։ «Ալ Արաբիա»-ի աղբյուրները նշում են, որ կողմերի միջև առկա անհամաձայնությունները չեն խանգարում խորհրդակցությունների շարունակմանը և հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։ Ավելի վաղ՝ մայիսի 28-ին, ՀՀԱՄԱՍ-ը հայտնել էր Վիտկոֆի հետ նախնական համաձայնության գալու մասին. արմատականները պատրաստ են ազատ արձակել 10 իսրայելցի պատանդների և հանձնել մի քանի զոհվածների մարմին։ Մահացածների ճշգրիտ թիվը, որոնց նրանք պատրաստ են հանձնել, չի նշվում։ ՀԱՄԱՍ-ը ներկայումս սպասում է իր առաջարկության վերաբերյալ վերջնական պատասխանի։ Մայիսի 25-ին Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին հայտարարեց, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Դոհայում տեղի ունեցող անուղղակի բանակցությունները փակուղի են մտել։ Նրա խոսքով՝ Իսրայելը ձգտում է միայն պատանդներին ազատ արձակելու գործարքի, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը պահանջում է ռազմական գործողությունների լիակատար դադարեցում։ |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
9802:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
16200:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
218Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
271Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
228Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
210Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
160Երեկ, 21:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
267Երեկ, 20:54
