«Ռուսական կողմը Կիևից ստացել է հրադադարի առաջարկներ պարունակող հուշագիրը»․ Ումերով

Ռուսական կողմը Կիևից ստացել է հրադադարի առաջարկներ պարունակող հուշագիրը և այժմ պետք է ներկայացնի իր պատասխան փաստաթուղթը՝ առնվազն չորս օրվա ընթացքում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
«Մենք հաստատում ենք Ուկրաինայի պատրաստակամությունը՝ լիակատար և անվերապահ հրադադարի և հետագա դիվանագիտական աշխատանքների հարցում։ Մենք դեմ չենք ռուսների հետ հանդիպումներին և սպասում ենք նրանց հուշագրին, որպեսզի հանդիպումը դատարկ չլինի և իսկապես կարողանա մոտեցնել պատերազմի ավարտը», - Ֆեյսբուքում գրել է Ումերովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Ստամբուլում։ Բանակցությունների նախորդ փուլին՝ մայիսի 16-ին կողմերը պայմանավորվել էին ներկայացնել հակամարտության լուծման իրենց տեսլականը, հրադադարի առաջարկներն ու պայմանները։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24