«ԱՄՆ-ում դատարանն ապօրինի է ճանաչել Թրամփի սահմանած որոշ մաքսատուրքեր»․ #NYT

ԱՄՆ Միջազգային առևտրի դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չարաշահել է իր լիազորությունները, նրա կողմից սահմանված որոշ մաքսատուրքեր հայտարարվել են անօրինական, հաղորդում է The New York Times-ը։
Դատավորներն արգելափակել են Չինաստանի և ԱՄՆ այլ առևտրային գործընկերների նկատմամբ որոշ մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Թրամփի որոշումը։ Նախագահը կիրառել էր 1977 թվականի՝ տնտեսական արտակարգ իրավիճակների մասին դաշնային օրենքը՝ Կանադայի, Մեքսիկայի, Չինաստանի և մի շարք երկրների նկատմամբ որոշ մաքսատուրքեր կիրառելիս, որոնք Թրամփը հայտարարել էր մարտին, ապա՝ ապրիլին հետաձգել։
Օրենքը վերապահում չի անում, որ մաքսատուրքերը կարող են օգտագործվել որպես նախագահի համար հասանելի գործիք Միացյալ Նահանգները տնտեսական սպառնալիքներից պաշտպանելու համար, բայց Թրամփը, այնուամենայնիվ, օգտագործել է դրանք։
Հայցվորները պնդում էին, որ նախագահի ռազմավարությունը գերազանցել է իր լիազորությունները, ինչը հանգեցրել է համաշխարհային առևտրային պատերազմի, որը ԱՄՆ-ին հսկայական ֆինանսական վնասներ է պատճառել։
Դատարանը համաձայնել է նրանց փաստարկների հետ՝ որոշելով, որ Թրամփը լիազորություն չուներ օգտագործել օրենքը՝ մաքսատուրքեր սահմանելու համար։

«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
2814:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
4213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
5313:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
7313:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6413:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11112:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6812:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
7012:18