Մերցը հնարավոր է համարել Ուկրաինային Taurus հրթիռների մատակարարումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հնարավոր է համարել Ուկրաինային Taurus հեռահար թևավոր հրթիռների մատակարարումը։
«Իհարկե, դա հնարավոր է», - պատասխանել է նա Կիևին զենքի հնարավոր մատակարարման վերաբերյալ հարցին։
Միևնույն ժամանակ Մերցը հիշեցրել է, որ ուկրաինացի զինվորականներին հրթիռների օգտագործման համար նախապատրաստելը կարող է երկար ժամանակ տևել։
«Մենք միշտ ասել ենք, ես ինքս եմ ասել, որ Taurus-ը Ուկրաինայում զինվորական անձնակազմի համար ամիսներ տևող մարզում է պահանջում, և եթե մենք այն մատակարարենք վեց ամսից կամ մեկ տարուց, այսօր դա Ուկրաինային չի օգնի», - հավելել է Մերցը։
Taurus KEPD 350/150-ը գերմանա-շվեդական հեռահար թևավոր հրթիռ է, այն նախատեսված է բարձր պաշտպանված թիրախներին հարվածելու համար՝ առանց այն կրող ինքնաթիռի՝ թշնամու օդային պաշտպանության գոտի մտնելու։
Չորեքշաբթի Գերմանիա կատարած այցից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը և Բեռլինն աշխատում են Taurus-ի մատակարարման հարցի շուրջ, բայց հրաժարվել է մանրամասներ հայտնել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան գերմանական Taurus հրթիռների կողմից ռուսական ցանկացած թիրախին հարվածը կդիտարկի որպես Կիևի կողմից Բեռլինի մասնակցություն ռազմական գործողություններին։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24