«Իրանը և ԱՄՆ-ն դեռ հեռու են միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից»․ Արաղչի

Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս հեռու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար համաձայնագրի կնքումից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «ԶԼՄ-ները շահարկում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա համաձայնագրի մասին: Ես չեմ կարող ասել, որ այն ձեռք է բերվել: Իրանը անկեղծորեն ձգտում է դիվանագիտական կարգավորման, որը կբավարարի բոլոր կողմերի շահերը: Սակայն այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համաձայնագիր, որը լիովին կվերացնի բոլոր պատժամիջոցները և կպահպանի Իրանի իրավունքները խաղաղ միջուկային էներգիայի, այդ թվում՝ ուրանի հարստացման վերաբերյալ: Համաձայնագրի ճանապարհը ոչ թե լրատվամիջոցների, այլ բանակցությունների միջոցով է», - գրել է Արաղչին X-ում։
Ավելի վաղ CNN-ը և մի շարք այլ արևմտյան լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Վաշինգտոնը և Թեհրանը կարող են մոտ ապագայում համաձայնագիր կնքել միջուկային էներգիայի վերաբերյալ։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել է, որ իր վարչակազմը «շատ մոտ է Իրանի միջուկային խնդրի լուծմանը» և կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չհարվածել Իրանին։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24