Բացահայտվել են փոքրիկ «Սառցե արքայազնի» կյանքի ու մահվան հանգամանքները

Հայտնաբերումից 4 տարի անց ամբողջովին պեղվել և ուսումնասիրվել է 7-րդ դարի բարձր խավից սերող «Սառցե արքայազնի» գերեզմանը, որը հուղարկավորվել էր հարուստ կահավորանքով քարե դամբարանում:
Մնացորդների գիտական վերլուծությունը թույլ է տվել վերարտադրել երեխայի կյանքը, մահը և հուղարկավորման ծեսերը:
Դամբարանը հայտնաբերվել է 2021 թվականի հոկտեմբերին Բավարիա երկրամասի կոմունա հանդիսացող Թուսենհաուզենում: Պեղումների ընթացքում բացվել էին հռոմեական շինության մնացորդներ, որը հետագայում պարզվել է՝ վաղ տարիքում մահացած երեխայի դամբարան է: Երեխային «Սառցե արքայազն» անվանումը տրվել է այն բանից հետո, երբ հնագետները գերեզմանն արագ կերպով սառեցնելու համար օգտագործել են նորագույն տեխնոլոգիաներ: Նրանք դամբարանը պատել են հեղուկ ազոտով, որպեսզի հնարավոր լինի պահպանել գտածոն ամբողջական և սառցե այդ բլոկը տեղափոխել են հատուկ պահպանվող վայր հետագա ուսումնասիրության համար: Քարե հաստ պատերն ու դամբարանի ծածկն այնպես անթերի են կնքված եղել կրաշաղախով, որ ոչ մի տեսակ նստվածք չի ներթափանցել բազմաթիվ դարերի ընթացքում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղան մահացել է մ.թ. 670-680 թվականի արանքում՝ մեկուկես տարեկան հասակում: ԴՆԹ-ի անալիզը ցույց է տվել, որ նա ունեցել է կապույտ աչքեր և շեկ մազեր, ուսուսմնասիրությունները նաև պարզել են, որ նա ապրել, մահացել և հուղարկավորվել է նույն վայրում: Տղան մահացել է սեպսիսից, որը զարգացել է միջին ականջի բորբոքումից: Այս դարաշրջանում, երբ դեռ չէին հայտնաբերվել հակաբիոտիկները, նման մահերի թիվը մեծ էին:
Երեխայի ընտանիքը, հավանաբար, կարևոր դիրք է զբաղեցրել տարածաշրջանում: Նրանք ունևոր են եղել, հետևաբար, կարողացել են ձեռք բերել թանկարժեք նյութեր, օրինակ, բյուզանդական բարձրորակ մետաքս: Նրանք նախկին հռոմեական կալվածքում կառուցել են դամբարան: Երբ այն ժամանակներում նմանատիպ վայրում քարե շինությունները հազվադեպ էին հանդիպում, այս ընտանիքը վարձակալել է հմուտ քարեգործների՝ հաստ պատերով դամբարան կառուցելու համար:
Երեխային պառկեցրել են մորթու վրա, հագին եղել է կաշվե կոշիկներ, տաբատ և բարակ կտորից պատրաստված երկարաթև վերնաշապիկ՝ զարդարված բյուզանդական մետաքսաթելով: Երեխայի դաստակներին եղել են արծաթյա ապարանջաններ, իսկ կաշվե կոշիկների վրա՝ արծաթե մասնիկներ:
Դամբարանում հայտնաբերվել են նաև ուղեկցող նյութեր, օրինակ, բրոնզե թաս, փայտե և արծաթե բաժակներ, սնունդ, կենդանիների ոսկորներ:
Դամբարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն հետագայում երկու անգամ վերանորոգվել է, ինչը վկայում է այն մասին, որ տասնամյակներ շարունակ խնամքով պահպանվել է երեխայի հիշատակը:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
271Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
25209.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
25809.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
51007.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
49807.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
83201.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
81901.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
82601.11.2026, 21:12