«Թեհրանի նկատմամբ «առավելագույն ճնշումը» դադարեցվել է»․ #WSJ

Անցյալ շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթն Ազգային անվտանգության խորհրդի, Ֆինանսների նախարարության և Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել է, որ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցների գործողությունները կասեցվում են, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Ըստ Սպիտակ տան աղբյուրի՝ արդյունքում նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի նկատմամբ «առավելագույն ճնշում» կիրառելու քաղաքականությունը դադարեցվել է։ Թրամփն այս ռազմավարությունն օգտագործել էր իր առաջին ժամկետի ընթացքում և վերսկսել հունվարին նախագահական պաշտոնը ստանձնելուց հետո։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին WSJ-ի հետ զրույցում չի հերքել այս տեղեկատվությունը և հայտնել է, որ պատժամիջոցների վերաբերյալ ցանկացած նոր որոշում կհայտարարվի կամ նախագահի վարչակազմի, կամ «համապատասխան գերատեսչությունների» կողմից։
Միացյալ Նահանգները վերջին անգամ Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին հայտարարել էր մայիսի կեսերին՝ միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Ֆինանսների նախարարությունն առնվազն երեք անգամ հետաձգել է սահմանափակումների խստացման մասին հայտարարությունը։
Հիշեցնենք՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունները սկսվել են ապրիլին։ Բանակցությունների հինգերորդ փուլից հետո կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24