«Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ առաջարկն անընդունելի է»․ #Reuters

Իրանի հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի գրավոր առաջարկը Թեհրանն իրականությունից կտրված է համարում, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով իրանական աղբյուրներից մեկին։
Ամերիկյան կողմից ներկայացված առաջարկը բացարձակապես անընդունելի է։ Թեհրանը դրանում պարունակող կետերը համարել է «միակողմանի և իրականությունից հեռու» և չի դիտարկի այն որպես հնարավոր համաձայնագրի հիմք, գրել է գործակալությունը։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Իրանի իշխանություններին է ուղարկել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն և ընդունելի առաջարկ։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ամերիկյան կողմը դեռևս երաշխիքներ չի տրամադրել Իրանին՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկվող համաձայնագրի շրջանակներում հակաիրանական պատժամիջոցների վերացման վերաբերյալ, և այս առաջարկին պատասխանը կմշակվի՝ հաշվի առնելով երկրի ազգային շահերը։
Հիշեցնենք՝ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անց են կացրել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հինգերորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ: Խորհրդակցություններից հետո Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին հայտնել էր, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է ձեռք բերվել:

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24