«Գործնական հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել»․ մանրամասներ

Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններին ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ հուշագրերի փոխանակումից բացի, կողմերը համաձայնության են եկել մի շարք գործնական քայլերի շուրջ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը հաջորդ շաբաթ Ուկրաինային կփոխանցի 6000 զինծառայողի դի:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովն իր հերթին լրագրողներին հայտնել է, որ ռուսական կողմը չի համաձայնել անվերապահ հրադադարի և պետությունների ղեկավարների հանդիպման: Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են «6000-ը՝ 6000-ի դիմաց» բանաձևով դիերի փոխանակման շուրջ:
Բացի այդ, պատվիրակությունները համաձայնության են եկել ծանր վիրավոր և ծանր հիվանդ զինծառայողների, ինչպես նաև 18-ից 25 տարեկան գերեվարված զինվորների փոխանակման վերաբերյալ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Ռուսաստանի նախագահի օգնականը նաև հայտարարել է մշտական բժշկական հանձնաժողովի ստեղծման մասին, որի տվյալների հիման վրա կողմերը կկազմեն ծանր վիրավորների փոխանակման ցուցակներ: Նրա խոսքով՝ նման փոխանակումները կկազմակերպվեն պարբերաբար: «Քանի որ ուկրաինական կողմն անընդհատ խոսում է հրադադարի անհրաժեշտության մասին՝ բավականին ընդհանուր ձևով, մենք առաջարկեցինք ռազմաճակատի որոշակի հատվածներում երկու կամ երեք օրով կոնկրետ հրադադար... որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների դիերը»,- ասել է Մեդինսկին: Նա բացատրել է, որ նման քայլն անհրաժեշտ է համաճարակների վտանգը կանխելու համար:
Ումերովի խոսքով՝ ուկրաինական կողմն առաջարկել է ևս մեկ հանդիպում՝ հունիսի 20-ից 30-ը: Բացի այդ, ուկրաինական պատվիրակությունը ռուսական կողմին է փոխանցել ուկրաինացի բռնի տեղահանված երեխաների ցուցակը՝ պահանջելով վերադարձնել նրանց:

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36