#Reuters-ը հրապարակել է ուկրաինական կողմի հուշագրի ամբողջական բովանդակությունը

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլի նախօրեին Reuters-ը հրապարակել էր ուկրաինական հուշագրի ամբողջական բովանդակությունը։ Այն ներառում է՝
— «Լիակատար և անվերապահ հրադադար օդում, ցամաքում և ծովում՝ 30 օրվա ընթացքում և հրադադարի ռեժիմի մշտադիտարկում Միացյալ Նահանգների ղեկավարությամբ՝ երրորդ երկրների մասնակցությամբ,
— գերիների փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձը հայրենիք,
— Կիևի հրաժարումը չեզոքություն պահպանելուց. թույլատրվում է անդամակցել ԵՄ-ին. ՆԱՏՕ-ին անդամակցությունը կախված է դաշինքի ներսում կոնսենսուսի առկայությունից,
— Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի, տեղակայման կամ այլ պարամետրերի, ինչպես նաև Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման վերաբերյալ սահմանափակումների բացակայություն,
— շփման գծի ընդունում՝ որպես բանակցությունների մեկնարկային կետ, բայց միևնույն ժամանակ 2014 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայի կողմից կորցրած տարածքների նկատմամբ միջազգային հանրության կողմից Ռուսաստանի վերահսկողության չճանաչում, տարածքային հարցերի քննարկում՝ միայն հրադադարից հետո։
— Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական և մասնակի վերացում՝ դրանց երկարաձգման հնարավորությամբ, ինչպես նաև ռուսական ակտիվների օգտագործում՝ Ուկրաինան վերականգնելու կամ դրանց սառեցումը երկարաձգելու համար՝ «մինչև փոխհատուցման վճարումը»։
— նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու անձնական հանդիպման անցկացում, որոնք պետք է համաձայնեցնեն «վերջնական խաղաղության կարգավորման հիմնական ասպեկտները», ներառյալ անվտանգության երաշխիքները, տարածքային հարցերը և վերջնական խաղաղության համաձայնագիրը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24