«Ապագայում ցանկացած վերադարձ պետք է համահունչ լինի միջազգային իրավունքին»․ Վարդան Օսկանյան

Այսօր մեր առաջ դրված խնդիրն է՝ ապահովել, որ ԼՂ բնակչության ապագայում ցանկացած հնարավոր վերադարձ համապատասխանի միջազգային իրավունքին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով 2025 թվականի մայիսի 26-ին՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախմբի միջոցառմանը։
Նախաձեռնության նպատակն էր աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի շուրջ»։
«Ապագայի ցանկացած հնարավոր վերադարձ պետք է համապատասխանի միջազգային իրավունքին՝ իր բոլոր կողմերով՝ ներառյալ մարդկային իրավունքներ, հումանիտար իրավունք, անխտրականության իրավունք։ Սրանք են այն պայմանները, որոնք պետք է ապահովվեն, և այս հարթակը կոչված է ապահովելու հենց այդ մթնոլորտը»,- ասել է Օսկանյանը՝ շեշտելով այն պայմանների քննարկման կարևորությունը, որոնց դեպքում հնարավոր կլինի ապագա վերադարձը։
«Շվեյցարիան՝ որպես չեզոք երկրի երկարամյա համբավ ունեցող կողմ, բացառիկ դիրքով է օժտված առաջ մղելու այս գործընթացը»,- նշել է Օսկանյանը։

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18