Ռուսական կողմը Կիևին կհանձնի ուկրաինացի զինծառայողների 6000 մարմին
![]() 488 Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 18:14 Ռուսաստանը և Ուկրաինան շուտով կփոխանակեն զոհվածների մարմինները, ինչի վերաբերյալ կողմերը նախապես համաձայնության էին եկել Ստամբուլում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքների համաձայն՝ ռուսական կողմը Կիևին կհանձնի ուկրաինացի զինծառայողների 6000 մարմին։ «Այս գործընթացը կսկսվի մոտ ապագայում»,- ասել է Զախարովան։ Զինվորականների մարմինները հավաքելու համար Կիևին առաջարկվել է քննարկել կարճաժամկետ հրադադարի առաջարկը՝ անօդաչու թռչող սարքերի արձակման և հարձակումների 2-3 օրվա դադարեցմամբ։ Զախարովան նաև նշել է, որ, հնարավոր է, ուկրաինական կողմի հետ համաձայնության գալ բոլոր հիվանդ և ծանր վիրավոր ռազմագերիների փոխանակման վերաբերյալ, որի մասին նախկինում հայտարարել էին ուկրաինական պատվիրակության ղեկավարը և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Ստամբուլում կայացած բանակցություններից հետո։ Վիրավորների և հիվանդների փոխանակման շրջանակներում կստեղծվեն մշտական բժշկական հանձնաժողովներ։ Դրանց արդյունքների հիման վրա կողմերը կկազմեն փոխանակման ցուցակներ՝ առանց «մեծ քաղաքական որոշումների» սպասելու, ընդգծել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Զախարովան նշել է, որ նման փոխանակումները տեղի կունենան պարբերաբար, աշխատանքային կարգով։ Մոսկվան և Կիևը նաև համաձայնության են եկել 25 տարեկանից փոքր զինվորների փոխանակման վերաբերյալ՝ օգտագործելով «բոլորը բոլորի դիմաց» բանաձևը։ Փոխանակման յուրաքանչյուր փուլ կներառի յուրաքանչյուր կողմից առնվազն 1000 մարդու։ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և 25 տարեկանից փոքրերին։ Ստամբուլում բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է նաև ռազմագերիների ամենամեծ փոխանակման ծրագրերի մասին։ Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններում, որոնք տեղի ունեցան ռազմական գործողության երեք տարվա ընթացքում առաջին անգամ, Մոսկվան և Կիևը համաձայնության էին եկել գերիների փոխանակել՝ օգտագործելով «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևը։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից ի վեր Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների և զոհված զինվորների մարմինների ավելի քան 80 փոխանակում, հաշվարկել է RBK-ն։ |

Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
11600:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
176Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
207Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
192Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
195Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
155Երեկ, 21:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
246Երեկ, 20:54
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ»․ ՔԿ
138Երեկ, 20:30
