Էստոնիան որոշել է դուրս գալ Օտտավայի` հակահետևակային ականների կիրառումն արգելող կոնվենցիայից

Էստոնիայի խորհրդարանն (Riigikogu) աջակցել է Օտտավայի՝ հակահետևակային ականների կիրառումն արգելող կոնվենցիայից հանրապետության դուրս գալուն:
Օրինագծի հեղինակները փաստաթղթին կից նշումում հիշեցրել են, որ Էստոնիան միացել է կոնվենցիային ավելի քան 20 տարի առաջ, սակայն այդ ժամանակվանից ի վեր Եվրոպայում և Բալթիկ ծովի տարածաշրջանում իրավիճակը զգալիորեն վատթարացել է, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական հակամարտության պատճառով։
«Անվտանգության ներկայիս իրավիճակում Էստոնիայի զինված ուժերին անհրաժեշտ է լրացուցիչ ճկունություն և ազատություն զենքի համակարգերի և լուծումների ընտրության հարցում, որոնք հաշվի են առնում երկրի դեմ ուղղված սպառնալիքի բնույթը և պոտենցիալ հակառակորդի վարքագիծը»,- ասվում է նշումում: Օրինագիծը խորհրդարանում ներկայացրած արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան իր հերթին նշել է, որ հարևան Ռուսաստանը նույնպես Օտտավայի կոնվենցիայի կողմ չէ։
Օտտավայի կոնվենցիան՝ հակահետևակային ականների արգելման և ոչնչացման մասին, ստորագրվել է 1997 թվականի դեկտեմբերի 3-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականին։ Դրա մասնակիցները պարտավորվում են չօգտագործել, չմշակել, չարտադրել, չձեռք բերել, չպահել կամ չփոխանցել այլ կողմերի հակահետևակային ականներ։ Մասնակիցները պետք է նաև ամեն տարի հաշվետվություն ներկայացնեն իրենց պաշարների և ոչնչացման ծրագրի ընթացքի մասին։ Փաստաթուղթը վավերացրել է 164 երկիր։ Ռուսաստանից բացի, 34 չեզոք պետությունների թվում են ԱՄՆ-ն և Չինաստանը։ Էստոնիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը ուժի մեջ կմտնի հրապարակումից վեց ամիս անց, նշում է էստոնական «Postimees» թերթը։ Էստոնիայից բացի, Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու գործընթացը սկսել են նաև Լատվիան, Լիտվան, Լեհաստանը և Ֆինլանդիան։ Լատվիայի և Լիտվայի խորհրդարաններն արդեն ընդունել են համապատասխան օրենքներ, իսկ Ֆինլանդիայի և Լեհաստանի խորհրդարանները մոտ ապագայում քննարկումներ կանցկացնեն այս հարցի շուրջ, գրել է աղբյուրը։

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18