Մերցը նշանակումից հետո առաջին անգամ կայցելի ԱՄՆ

Հունիսի 5-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշանակումից հետո իր առաջին այցը կկատարի Միացյալ Նահանգներ, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում աճող լարվածության և եվրոպական ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերի սպառնալիքների ֆոնին, հաղորդում է DW-ն։
Ըստ աղբյուրի՝ Վաշինգթոնում նախատեսված բանակցությունները կկենտրոնանան երեք հիմնական թեմաների վրա՝ Ուկրաինայի պատերազմը, մաքսատուրքերի հարցը և համատեղ անվտանգության ճարտարապետության մեջ Եվրոպայի ներդրումը։
Այցից առաջ Գերմանիայի կանցլերը խոսել է այն մասին, թե ինչպես է անցել Դոնալդ Թրամփի հետ իր առաջին հեռախոսազրույցը։
«Միշտ կարևոր է երկար չխոսել, այլ կարճ արտահայտվել և թույլ տալ նրան (Թրամփին - խմբ.) արտահայտվել։ Թրամփը յուրաքանչյուր երկրորդ կամ երրորդ բառից հետո ասում էր՝ «գերազանց է»։ Պետք է հարմարվել նրան և շփվել նրա հետ։ Միևնույն ժամանակ, մենք չպետք է նվաստացնենք մեզ։ Մենք մուրացկաններ չենք», - ասել է Մերցը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24