«Իսրայելը վերադարձրել է երկու պատանդների մարմիններ»․ Նեթանյահու

Իսրայելը Գազայի հատվածից վերադարձրել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սպանված և առևանգված երկու պատանդների մարմինները, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Գազայի հատվածում իրականացված հատուկ գործողության արդյունքում վերադարձվել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից պահվող մեր երկու առևանգվածների՝ Ջուդի Վայնշտեյն-Հագայի և Գադի Հագայի մարմինները Նիր Օզ կիբուցից, թող նրանց հիշատակը օրհնված լինի», - գրել է Նեթանյահուն իր Telegram ալիքում։
Հագայը 72 տարեկան էր, Վայնշտեյնը՝ 70։ Տղամարդն ու կինը նաև ԱՄՆ քաղաքացիներ էին։ Նրանց մասունքները թաքցված էին Խան Յունիսում, պարզաբանել է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին։
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը չի կանգնի՝ մինչև չվերադարձնի իր բոլոր առևանգված քաղաքացիներին՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24