«Մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը»․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ մինչև 2030 թվականը երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը։
«Մեր նպատակն արտացոլված է Վրաստանի Սահմանադրությունում՝ մինչև 2030 թվականը դառնալ Եվրոմիության անդամ, ինչը միանգամայն հնարավոր է, եթե ապահովվի արդար մոտեցում։ 2030 թվականին Վրաստանը մյուս երկրներից ավելի պատրաստ կլինի ԵՄ-ին միանալուն։ Եթե լինի արդար մոտեցում, դա անպայման տեղի կունենա։ Մենք հույս ունենք, որ ԵՄ-ում մոտեցումները կբարելավվեն», – լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը՝ հավելելով, որ այս փուլում վրացական կողմը իշխող «Վրացական երազանք» կուսակցության, իբր, «հակաեվրոպական» գործողությունների վերաբերյալ արևմտյան գործընկերների կոպիտ և անհիմն հայտարարություններն է լսում միայն։
2024 թվականի նոյեմբերի 28-ին Կոբախիձեն հայտարարել էր մինչև 2028 թվականը երկրի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկի հարցի քննարկումը կասեցնելու որոշման մասին։ Այդ ժամանակից ի վեր Վրաստանում բողոքի ցույցեր են անցկացվում՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24