Մասկը հայտարարել է, որ առանց իրեն Թրամփը կպարտվեր ընտրություններում

Մասկի խոսքով՝ առանց իր օգնության Թրամփը չէր կարողանա հաղթել նախագահական ընտրություններում, և հանրապետականները չէին կարողանա վերահսկողություն ձեռք բերել Քոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ Գործարարը Թրամփի քարոզարշավի խոշորագույն դոնորներից մեկն է եղել։
Մասկն այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին Ներկայացուցիչների պալատը, իսկ հանրապետականները Սենատում կունենային 51-49», - գրել է նա։
Թրամփի և Մասկի հարաբերությունները վատթարացել են մայիսի վերջին վերջինիս՝ պետական ծառայությունից հեռանալուց հետո։ Պատճառը, մասնավորապես, հարկային արտոնություններ նախատեսող «մեծ և գեղեցիկ» օրինագիծն է։ Մասկը քննադատել է փաստաթուղթը՝ ասելով, որ այն կավելացնի բյուջեի դեֆիցիտը և կծանրաբեռնի ամերիկյան ընտանիքներին։ Թրամփն, իր հերթին, առաջարկել է, որ Մասկը քննադատի իրեն, այլ ոչ թե օրինագիծը։ Դրանից հետո Մասկը քննադատել է հանրապետականին։
Without me, Trump would have lost the election, Dems would control the House and the Republicans would be 51-49 in the Senate.
— Elon Musk (@elonmusk) June 5, 2025

«Պուտինը երբեք չի հրաժարվել բանակցություններից և կպատասխանի, եթե Զելենսկին զանգահարի նրան». Ուշակով
10013:42
Արարատ Միրզայանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
7712:00
«Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս». Վարդան Ոսկանյան
7511:54
«Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում». Թրամփ
12311:36
«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
8509:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
7809:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
14903:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
14401:06