Ֆուտբոլի ֆեդերացիայում հիստերիկայով չեն զիջում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հիստերիկան և ոչ ադեկվատ ռեակցիաները աստիճանաբար տարածում են գտնում նրա կառավարման տարբեր օղակներում: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է լրագրողական հարցումներին ագրեսիվ արձագանքում:
Նախ հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 14-ին «Առաջին հայկական ճակատի» կողմից տեսանյութ տարածվեց, որ «ՀՖՖ-ի պահնորդական ծառայություն մատուցող ՀՖՖ անվտանգության պետը անհամաչափ ուժ եւ բռնություն է կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին: Սա այն դեպքում, երբ երեխան արդեն իսկ «բռնված» էր, և դիմադրություն ցույց չէր տալիս։
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՖՖ՝ պարզելու՝ արդյո՞ք այդ աշխատակիցն ազատվել է աշխատանքից ի՞նչ պայմանագիր է կնքվել ՍՊ ընկերության և ՀՖՖ-ի միջեւ ծառայությունների մատուցման համար, և որքա՞ն է կազմել մատուցված ծառայությունների արժեքը
խնդրում ենք տրամադրել պայմանագրի օրինակը։
Այս պարզ շարադրանքին ՀՖՖ-ն պատասխանել է հիստերիկայով՝ հետ չմնալով Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող հուզական զեղումներից:
«ՀՖՖ հաստիքացուցակում առկա չէ «անվտանգության պետ», հաստիք/պաշտոն, ուստի նշվածի կապակցությամբ խնդրում ենք այսուհետեւ զերծ մնալ ապատեղեկատվութուն տարածելուց»։
ՀՖՖ-ում լավ չեն հասկացել թերեւս, որ այդ տեղեկությունը վաղուց է տարածվել. տարածել է «Առաջին հայկական ճակատը»: Ընդ որում, ՀՖՖ-ն չի հերքել, որ իրենց անվտանգության հարցերով ծառայություն մատուցողը բռնություն է կիրառել երիտասարդի նկատմամբ: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը հարցմամբ փորձում էր ճշգրտումներ անել թեմայի վերաբերյալ, որի առիթով ստացել է անադեկվատ, հիստերիկ պատասխան:
Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա ՀՖՖ-ից ընդհանրապես չեն պատասխանել դրանց. սա ոչ այլ ինչ է, քան անպատասխանատու վարքագիծ ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
Հիշեցնենք, որ նույն աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն՝ երիտասարդին ծեծի ենթարկած Նորայր Ավետիսյանը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ընկերն է, եւ նրա միջոցով ՀՖՖ-ն շուրջ 90 միլիոնի պայմանագիր է կնքել այդ ընկերության հետ, որի մասին ֆեդերացիան «Ժողովուրդ» օրաթերթին կասկածելի կերպով որեւէ տեղեկություն չի տրամադրում: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ հսկայական գումարներ են նման եղանակով ծախսվում, որի մասին՝ առաջիկայում»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
101227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
36627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
104027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
117026.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43125.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51724.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53924.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53824.10.2026, 10:24